Pages

Saturday 16 June 2012

Linux-ն ընդդեմ Windows-ի

Լինել թե չլինել․․․

Ներկա պահին գտնվում եմ միգրացիոն վիճակում՝ Windows 7 Ultimate-ից Ubuntu 12.04-ին և համարում եմ ամենահարմար ժամանակն է համեմատելու համար այս երկու մրցակից ՕՀ-երը, ասեմ նաև որ իմ միգրացիայի ուղղությունը ոչ մի կերպ չի ազդում Win-ի նկատմամբ իմ ունեցած հարգանքին։ Եւ այսպես, սկսենք հերթով թվարկել առավելություններն ու թերությունները



Արագություն. Ասեմ որ Windows-ը շահագործել եմ հենց Ultimate հրատարակության համարյա բոլոր հնարավորություններով՝ XP Mode-ով, բազմաբեռնման մի քանի image-ներով և վիրտուալ մեքենաներով, զուգահեր հետևել եմ ռեեստրների մաքրությանը, ավելորդ ծրագրերի ջնջելը չեմ հետաձգել ու նման մի քանի կոմպոնենտների խիստ հետևողական եմ եղել, արագությունը կգնահատեի 6/10 հնարավորից ի տարբերություն Ubuntu-ի որը գնահատում եմ ավելի բարձր` 8/10 որը ծառայում է որպես մոնիտորինգի մեքենա՝ աշխատացնելով Nagios, ունենալով միառժամանակ FTP, NFS ծառայությունները gnom-ի տակ, չգիտեմ արդար ա համեմատել ծանրաբեռնվածությունները թե չէ, բայց միանշանակ Ուբունտուն հաճելիորեն զարմացրեց ինձ։

Ստաբիլություն․ Ժամանակին երբ հրաժարվում էի Vista-ից հենց ստաբիլությունն էր պատճառը, որ ընտրեցի Windows 7 Ultimate-ն, անկեղծ ասած  ամենաառաջին հիասթափությունը Ուբունտուից եղավ այն ժամանակ երբ առաջին անգամ տեղադրելուց հետո այն առաջին իսկ րոպեներին համակարգը սկսեց բողոքել ինչ որ fatal error-ներով, սկզբում դա վերագրեցի «ծուռ» տեղադրմանը, սակայն նոր սկավառակի վրա գրելով երկրորդ անգամ ու տեղադրելուց հետո նորից նույն պատմությունը տեսա, իհարկե խնդիրը բաց չմնաց՝ լուծվեց առաջին իսկ թարմացումից հետո, բայց մինչև հիմա էլ համակարգը բողոքում է ինչ որ «արտաքին սխալներից» կապված gnom-ի հետ։ Արդար կլինի 9/10 գնահատել Windows-ին և 7/10 Ուբունտուին մեր սպասումները չիրականացնելու համար․․․

Ծրագրային ապահովություն․ Իհարկե Ուբունտու-ի ու ընդհանրապես նիքսերի մեջ լավ ա ամեն ինչ մտածված, հավաքում ես apt-get install և օ հրաշք՝ ծրագիրը ամեն ինչն ինքն իրեն արված, պատրաստ կլինի էքսպլուտացիայի, առաջին հայացքից շատ լավ ա, բայց հարց ա առաջանում իսկ ինչ անել այն պակետների հետ որոնք ներգրավված չեն դիստրիբյուտիվի ստանդարտ ծրագրերի մեջ, դե իհարկե նախնական կարգավորում սկզբնական կոդի մեջ, կոմպիլյացիա, ինստալյացիա և այլն․․ էս դեպքում ինձ ավելի հարմար էր համացանցում գտնել Windows-ի համար նախատեսված ծրագրերը․․․ սակայն հանուն NIX-ային հարուստ ծրագրային քանակի ու այդ ծրագրերի սահմաններում հարմարավետ տեղադրմանը պետք է հավասար գնահատեմ երկուսին էլ՝ 8/10 :

Գնային հասանելիություն․ Բացի ՕՀ-երի գներից, համաձայնվեք, որ ծրագրերի գները մայքրոսոֆտը սահմանել է, մեղմ ասած, խելքից դուրս․․․ հարգանք ու պատիվ բաց կոդերը մշակող այն ծրագրավորողներին իրենց մեծահոգիության համար, հատկապես մեզ Linux-ային աշխարհը նվիրելու համար․․․ Միանշանակ էս հաղթանակը վերագրվում ա *NIX-երին մեծամասամբ ձրի ծրագրային ապահովման համար։

Արտաքին դիզայն. Ճիշտն ասած *NIX երի հետ ես միշտ գործ եմ ունեցել սերվերային մակարդակի վրա, դրա համար համարել եմ, որ անիմաստ ա համեմատել Win-ի հետ, բայց արի ու տես Ubuntu 12.04-ը շատ զարմացրեց GNOM-ի յուրահատուկ հարմարավետ ինտերֆեյսով, չնայած անարդար կլինի բողոքել Windows 7-ի դիզայնը։ Նորից գնահատում եմ հավասար՝ 9/10 հաշվի առնելով Win-ի ինտուիտիվ հասկանալի դասավորվածությունը։

Հույսով եմ հիմա արդեն բավական արգումենտներ կունենաք Ձեր ընտրությունը այս կամ այն կողմ թեքելու համար։

1 comment: