Pages

Sunday 22 July 2012

Acer Aspire One D255 series Նեթբուքի հովացման համակարգի վերանորոգումը

Ինտերնետում բազմաթիվ որոնումները արդյունք չտվեցին:

Հաշվի առնելով այն հանգամանաքը, որ Բիլայնը բավականին շատ "բաժանեց" այս սերիայի նեթբուքներից, կարծում եմ շատերին պետք կգա գրածս և դրա համար կիսվում եմ ձեր հետ:

Հուսով եմ ինֆորմացին oգտակար կլինի. գնացինք:



Շրջում եք նեթբուքը և քանդում թվով 7 պտուտակները:
Նախապես չմոռանալով հանել մարտկոցը: Այնուհետև բացում եք նեթբուքը և հանում ստեղնաշարը 

 Կարմիրով պատկերված փոքր ելուստները պտուտակահանով սեղմում ենք հետ և դեպի վեր բարձրացնում սետղնաշարը.
Զգուշացում` ստեղնաշարի անմիջապես տակ գտնվում է միացման շլեյֆը, անզգուշության դեպքում կարելի է պոկել:
Ստեղնաշարի անմիջապես տակ առկա են քանդվող պտուտակներ, քանդում եք դրանք և ուշադիր նայում եք նկարում պատկերված հատվածին.

Պտուտակահանը շատ զգույշ մտցնում եք նկարում պատկերված անցքի մեջ և թեթև սեղմում այնպես, որ նեթբուքի ներքևի մասը դուրս գա:
Այդ ամենը միայն պտուտակները քանդելուց հետո:
Արդյունքում ստանում ենք`


Այնուհետև հանում ենք ստեղնաշարի հիմք հանդիսացող պլաստմասե կափարիչը

Հիշեցում` կափարիչի տակ է գտնվում այսպեսկոչված թաչփադի շլեյֆը, այն նույնպպես պետք է անջատել շատ զգույշ:
Նկարում պատկերված է շլեյֆը.


 Այնուհետև հասնում ենք մայր սալիկին




Օգտագործված գործիքները`



Ասեմ, որ քուլերի վերանորոգումը այսպեսասած այնքան էլ բարեհաջող չէր, քանզի շատ նուրբ էր և մատներով դրա հետ որևէ գործողություն անելը պրակտիկորեն անհնար է, ուլտրաձայնային վաննայի մեջ լվացել եմ քուլերը, որոշ ժամանակ կաշխատի, բայց արդեն նորը պատվիրելու գործընթացը սկսել եմ:
Բոլոր հարցերին կպատասխանեմ սիրով, կօգնեմ եթե անհասկանալի պահեր լինեն:
Շնորհակալ եմ ուշադրության համար:

No comments:

Post a Comment