Pages

Saturday 23 July 2011

Համակարգչային ցանցերի հիմնական տեսակները

Ցանցերի հիմնական տեսակները

Ցանցերի տեսակները դասակարգվում են ըստ իրենց կառուցվածքի և միացման եղանակից:

Ցանցերի տոպոլոգիայի հիմնական տեսակներն են՝



Մագիստրալային (շինային)

Մագիստրալային ցանցում բոլոր համակարգիչները միացված են լինում մի կաբելով ունենալով երկու ծայրերին տերմինատորներ: Տվյալները էլեկտրական հոսանքի տեսքով փոխանցվում են բոլոր համակարգիչներին և ցանցի ամեն համակարգիչ ստուգում է արդյո՞ք իրեն է ուղղված ինֆորմացիան, եթե այո՝ այն վերամշակում է, ընդ որում նման միացման դեպքում թույլատրվում է ինֆորմացիայի հաջորդաբար ուղարկում, քանի որ փոխանցման գիծը մի հատ է, այսինքն տրված ժամանակում կարող է տվյալ փոխանցել միայն մի մեքենա : Ցանցի համակարգիչներից որևե մեկի անաշխատունակությունը ոչ մի կերպ չի ազդում մնացածի վրա:



Աստղաձև 

Աստղաձև միացումը հիմնական միացման եղանակներից է, որտեղ բոլոր համակարգիչները առանձին-առանձին միացված են մի սարքավորման (կոնցենտրատոր կամ կրկնիչ (repeater), հաբ): Կոնցենտրատորները կարող են լինել ինչպես ակտիվ այնպես էլ պասիվ: Եթե համակարգչի և կոնցենտրատորի միջև կապը խզվել է, ապա դա ոչ մի կերպ չի ազդում մնացած համակրգիչների վրա, բացառությամբ եթե այդ համակարգիչը միակ սեռվերը չի: Իսկ կոնցենտրատորի խափանման ժամանակ ամբողջ ցանցը չի աշխատի:



Օղակաձև

Օղակաձև ցանցի տոպոլոգիայի դեպքում ամեն մեքենա միացված է երկու գծով երկու այլ մեքենաների հետ, ընդ որում մեկից միայն ստանում է, իսկ մյուսին միայն փոխանցում ինֆորմացիան: Օղակաձև ցանցի աշխատանքի դեպքում ամեն համակարգիչ վերահաղորդում է (վերականգնում է) ազդանշանը, այսինքն հանդիսանում է որպես կրկնիչ (repeater): Նման տոպոլոգիայի դեպքում որևէ համակարգչի անաշխատունակության դեպքում ամբողջ ցանցը չի գործի:

Կան նաև այլ տոպոլոգիաներ, որոնց հիմքում ընկած են հիմնական տոպոլոգիաների կառուցվածքները:

No comments:

Post a Comment