Pages

Thursday 14 July 2011

Debian 5.0-ն թարմացնել 6.0 կամ էլ Lenny-ից Squeeze

Նախ և առաջ պետք է ամեն ինչ նախապես բաքափ անել, մարդ ես հազար ու մի հարց կարա առաջանա ու հետագա գլխացավանքից ազատվելու համար պետք ա ունենալ /etc, /var/lib/dpkg, /var/lib/apt/extended_states դիրեկտորիաների կրկնօրինակները: Բացի դրանից մինչ թարմացումը պետք ա համոզվել որ 5.0-ից մնացած կիսատ մնացած փաթեթներ չունենք, հետևաբար կատարում ենք թարմացում

apt-get update
apt-get -f install



Եթե ինչ որ տեղ սխալներ կան՝ ուղղում ենք, եթե չէ՝ լավ ա, շարունակում ենք:
Թարմացման համար պետք կլինի /etc/apt/source.list –ի մեջ lenny-ին squeeze-ով, որից հետո այն կունենա հետևյալ տեսքը՝

deb http://ftp.de.debian.org/debian/ squeeze main non-free contrib
deb-src http://ftp.de.debian.org/debian/ squeeze main non-free contrib
deb http://security.debian.org/ squeeze/updates main non-free contrib
deb-src http://security.debian.org/ squeeze/updates main non-free contrib


Իսկ հիմա արդեն կարելի ա թարմանալ

apt-get update
apt-get install apt dpkg aptitude

Հիմա մենք օգտագործում ենք squeeze րեպոզիտորին և հիմա կարող ենք անցնել բուն լրիվ թարմացմանը

aptitude update
aptitude full-upgrade

Այսքանը...

No comments:

Post a Comment