Pages

Saturday 16 July 2011

Windows-ի գաղտնաբառի վերականգնում

Բախտի բերմամաբ թե պատահմամբ մոռացվել էր Win Vista-ի գաղտնաբառը... իսկ նոր Windows քցելու/recover_անելու հավես, շաբաթ օրով. չկար: Ինտերնետում գտա անիմաստ խորհուրդների ու խրատների մի ամբողջ շարան հետագայում խուսափելու նման վիճակից: Բայց խնդիրը դեռ ակտուալ էր: 

Վերջապես գտա ERD Commander ծրագիրը, որը հանդիսանում է Windows-ի վերականգնող գործիքների հավաքածու և աշխատում է համարյա բոլոր Win-երի հետ: Ինձ անհրաժեշտ եղավ 

- գրել .iso ֆայլը դիսկի վրա
- BIOS-ից ընտրել բեռնման առաջին տարբերակը 'CD դիսկից'

Պարզվեց որ ERDC-ն ունի «մարդկային» տեսք՝ լրիվ Win XP-ի նման:
 
Որից հետո.

- համակարգչի բեռնման ժամանակ ընտրել բեռնել ERD Commander-ը
- ցանցի ինիթիալիզացիայի ժամանակ ընտրում ենք Skip Network Configuration, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնենք
- բացված Welcome to ERD Commander պատուհանում ընտրում ենք մեր համակարգչի ՕՀ-ն
- ERD Commander-ի բեռնվելուց հետո գնում ենք start>system tools>locksmith wizard>next
- հաջորդ պատուհանում accounts-ի դիմաց ընտրում ենք մեզ անհրաժեշտ յուզերին (կամ հենց ադմինին)
- new password -ի դիմաց գրում ենք գաղտնաբառը, հետևաբար confirm password-ի դիմաց կրկնում ենք գաղտնաբառը
- հետո ռեսթարթ ենք անում համակարգիչը և եթե ամեն ինչ նորմալ է՝ բեռնվում է մեր «հարազատ» Windows-ը արդեն նոր գաղտնաբառով:


No comments:

Post a Comment