Pages

Wednesday 20 July 2011

Cisco ios-ի թարմացում

Էսօր պետք եկավ թարմացնել Cisco 2800-ի 2811 ռաութերը/մարշրուտիզատորը/: Նախ և առաջ ինտերնետի անծայրածիր անկյուններից (օրինակ http://c2800nm.proisk.ru/9) գտնում ենք .bin ֆայլը (օր՝ c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin), որը հանդիսանում ա հենց Cisco-ի ՕՀ-ը, հետո մեզ պետք կգա TFTP սեռվեր, իմ նախընտրածներից՝ WinAgents TFTP  manager-ը վատը չի, տեղադրելուց հետո ամեն ինչ թողում ենք նույնը (պորտ 69 և այլն...), բացառությամբ մի նյուանսի, որը իմ դեպքում մի քանի ժամ խլեց ինձնից` NOD32-ը չէր թողնում մտնող միացումները, և Win7-ի մեջ անհրաժեշտ եղավ անջատել firewall-ը:
Իսկ հիմա հենց պրոցեսը՝

1. TFTP սեռվերի դիրեկտորիայի մեջ պետք ա քցվի .bin ֆայլը (WinAgents-ի դեպքում by default - C:\ProgramData\WinAgents\TFTP Server 4\TFTPRoot)

2. Կոնսոլով ռաութերի հետ հաստատում ենք 9600բիթ/վ-անոց արագություն com պորտի միջոցով, ի միջի այլոց HyperTerminal-ը թեկուզ հին բայց շատ օգտակար ծրագիր ա, ինչպես նաև putty-ն:

3. Հաստատում ենք նաև IP միացում համակարգչի հետ, հետագա օրինակի համար Cisco-ին տալով 10.0.0.1 իսկ համակարգչին 10.0.0.2 IP-ները:

Cisco-ի մասը՝
 
R2811>ena
Password:
R2811#conf term
R2811(config)#interface fastEthernet 0/0 !մտնում ենք 0/0 ինտերֆեյս
R2811(config-if)#ip addres 10.0.0.1 255.255.255.0 !տալիս ենք IP-ն
R2811(config-if)# no shutdown !պորտը հանում ենք shutdown-ից

4. Կրկնօրինակում ենք IOS-ը TFTP սեռվերից flash-ի վրա
 
R2811# copy tftp://10.0.0.2/c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin flash:

5.  Բաժակով չայից մի կում ենք անում, հետո նշում ենք թե հաջորդ անգամ միանալուց որտեղից կարդա համակարգը

R2811(config)# boot system flash: c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin

6. Պահպանում ենք ու restart...

 
R2811(config)# exit
R2811# write memory
R2811# reload

Պատրաստ է:

No comments:

Post a Comment