Pages

Monday 12 March 2012

Ինչ է IP-ն

IP հասցե - անգլերենից բացվում է որպես Internet Protocol Address:

IP-ն դա ունիկալ հասցե է ինտերնետ ցանցում որը տրվում է մեքենային ըստ տվյալ ցանցի երթուղու: IP-ների հիմնական տեսակներն են գլոբալ IP-ներ և պրիվատ/ներքին IP-ները:



Գլոբալ/հանրային կոչվում են այն IP-ները որոնք ունիկալ են ամբողջ աշխարում, ըստ որի և պայմանավորված է IP-ների կանոնավոր երթուղին: Հանրային կոչվողվող IP-ները նկարագրված են rfc3330 ինտերնետային տեխնիկական ստանդարտների մասին վավերագրում:

Պրիվատ/ներքին IP-ներ կոչվում են այն IP-ները որոնք օգտագործվում են ներքին լոկալ համակարգչային ցանցերում, որոնք ի սկզբանե ստեղծվել են IPv4-ի հանրային IP-ների հնարավորոինս խնայողաբար օգտագործման համար NAT տեխնոլագիայի շնորհիվ:
Ներքին IP-ները նկարագրված են rfc1918 ինտերնետային ստանդարտների վավերագրում, ըստ որի հետևյալ IP-հասցեները պատկանում են այդ միջակայքին.



Ցանցի ID 10.0.0.0 mask 255.0.0.0

Ցանցի ID 172.16.0.0 mask 255.240.0.0

Ցանցի ID 192.168.0.0 mask 255.255.0.0


Ցանցից օգտվող մեքենաները կարող են ստանալ/ունենալ գլոբալ-ստատիկ, գլոբալ-դինամիկ, ներքին-ստատիկ, ներքին-դինամիկ IP-ներ:

գլոբալ-ստատիկ - կոչվում է այն հանրային IP հասցեն, որը տրվում է միայն տվյալ մեքենային/սարքավորմանն և կարող է օգտագործվել առանց ժամանակի սահմանափակման:

գլոբալ-դինամիկ - կոչվում է այն հանրային IP հասցեն երբ այն ստացվում է ավտոմատ կերպով ցանցին միանալու ժամանակ և օգտագործվում է միայն որոշ ժամանակահատվածի ընթացքում:

Ներքին-ստատիկ - կոչվում է այն ներքին IP հասցեն որը պատկանում է կոնկրետ մեքենայի և տրվում է անժամկետ:

Ներքին-դինամիկ - կոչվում է այն ներքին IP հասցեն, որը տրվում է ավտոմատ կերպով ցանցին միանալուց և օգտագործվում է միայն որոշ ժամանակահատվածի ընթացքում:

8 comments:

  1. Ինձ հետաքրքրում է արդյոք կարող են իմանալ իմ ենթադրենք բջջայինի IP հասցեն: Ենթադրենք օգտվել եմ ֆեյսբուք սոցցանցից, հնարավոր է իմանալով IP հասցեն պարզել նաև հեռախոսահամարը որի ինտերնետային ծառայությունից օգտվել եմ տվյալ պահին: Խնդրում եմ օգնեք: Կանխավ շնորհակալություն:

    ReplyDelete
    Replies
    1. Անկեղծ ասած չեմ ուսումնասիրել բջջային ցանցերի միջոցով ցանցերի համակարգը։ Ենթադրում եմ, որ հնարավոր ա..

      Delete
    2. հնարավոր է: Երբ դուք օգտվում եք բջջային ինտերնետից, ձեր հեռախոսահամարին շնորհվում է դինամիկ ip հասցե, որը գրանցված է հեռախոսային ցանցում: իսկ ինտերնետում ipն ճշտելը բավականին հեշտ գործողություն է:
      այնպես որ սոց ցանցերում կատարված խուլիգանության համար անձի հայտնաբերումը համապատասխան մարմինների կողմից մի քանի ժամվա խնդիր է:

      Delete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  3. Ցանցի mask-եքը սխալ ես գրել:
    10.0.0.0 mask 255.0.0.0
    172.16.0.0 mask 255.240.0.0
    192.168.0.0 mask 255.255.0.0

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete