Pages

Thursday 22 March 2012

Ubuntu փոխել IP-ն

Հիմնականում աշխատելով CentOS-ի, Fedora-ի և RedHat-ի ցանցային կարգավորումները գտել եմ /etc/sysconfig/network-scripts/ifcfg-eth0 ֆայլի մեջ, բայց Ubuntu-ի մեջ այդ կարգավորումների ֆայլը և ֆորմատը մի քիչ տարբերվում են:



Եւ այսպես, Ubuntu-ում IP փոխելու համար անհրաժեշտ է բացել
sudo vi /etc/network/interfaces

ֆայլը, որտեղ կտեսնենք հետևյալը
auto eth0
iface eth0 inet dhcp

Ինչպես երևում է, տվյալ պահին ինտերֆեյսը IP-ն ստանում DHCP-ով, մեզ պետք է այն փոխել հետևյալ կերպ

auto eth0
iface eth0 inet static
        address 192.168.0.2
        netmask 255.255.255.0
        network 192.168.0.0
        broadcast 192.168.0.255
        gateway 192.168.0.1

հետո բացում ենք
sudo vi /etc/resolv.conf

ֆայլը, որպեսզի կարգավորենք DNS տվյալները, գտնում ենք
name server

տողը և ավելացնում մեր DNS-ի IP-ները, օր. 
name server 192.168.0.1


այնուհետև անհրաժեշտ է վերսկսել network ծառայությունը
sudo /etc/init.d/networking restart


No comments:

Post a Comment