Pages

Monday 18 July 2011

OSI մոդել

Ցանցերի կազմակերպման համար օգտագործվում են որոշակի պայմանական ստանդարտի համապատասխանող պրոտոկոլներ:
Open Sistem Interconnection-ը` OSI մոդելը (բաց համակապակցված համակարգի մոդելը) ստեղծվել է 80-ականներին և նպաստել է ցանցերի առաջացմանը: OSI մոդելը բաժանվում է 7 մակարդակների՝
  1. Ֆիզիկական
  2. Կանալային
  3. Ցանցային
  4. Տրանսպորտային
  5. Սեանսային
  6. Ներկայացման
  7. Հավելվածային/Ծրագրային



Ֆիզիկական մակարդակը - իր մեջ է ներառում ֆիզիկական ասպեկտը երկանիշ ինֆորմացիայի փոխանցումը կապուղով, այսինքն պատասխանատու է բիթերի փոխանցման համար:

Կանալային մակարդակը – պատասխանատու է առաջին մակարդակով ինֆորմացիայի (frame - կադրերի) անսխալ փոխանցման համար, կանալային մակարդակի խնդիրներիվ մեկը՝ ստուգել հեռակա հասցեյի հասանելիությունը: Կանալային պրոտոկոլներից են՝ Ethernet, Token Ring, FDDI, 100VG-AnyLAN, LLC

Ցանցային մակարդակը – այս մակարդակում իրականացվում են պակետների երթուղղումը հիմնվելով MAC հասցեների վերափոխումները ցանցային հասցեների: Երրորդ մակարդակը ապահովում է թափանցիկ փոխանցումը դեպի տրանսպորտային մակարդակ: Պետք է նշել նաև, որ երրորդ մակարդակում է որոշվում ցանցի կառուցվածքը: Ցանցային մակարդակի վրա են իրականացվում երթուղիների մասին ինֆորմացիայի փոխանակումները:

Տրանսպորտային մակարդակը – բաժանում է փոխանցվող ինֆորմացիայի հոսքը բավականին մանր մասերի (պակետների) հետագայում ցանցային մակարդակն փոխանցելու համար: Տրանսպորտային մակարդակի ամենատարածված պրոտոկոլներից են՝
-    TCP փոխանցման ղեկավարման պրոտոկոլ
-    NCP Netware Core Protocol
-    SPX պակետների սերիական փոխանակման պրոտոկոլ
-    TP4  չորրորդ դասի փոխանցման պրոտոկոլ


Սեանսային մակարդակը – պատասխանատու է վերջնակետային մեքենաների միջև տվյալների փոխանակման սեանսի կազմակերպման համար: Սեանսային մակարդակի պրոտոկոլները հիմնականում հանդիսանում են վերին երեք OSI մակարդակների մի մասը:

Ներկայացման մակարդակը – պատասխանատու է երկու վերջնակետային մեքենաների տարբեր ծրագրերի դիալոգի հնարավորության համար: Ներկայացման մակարդակնը ապահովում է հավելվածային մակարդակի տվյալների վերափոխումը (կոմպրեսացիա, կոդավորում և այլ...) տրանսպորտային մակարդակի ինֆորմացիայի հոսքի:

Հավելվածային մակարդակը – պատասխանատու է ծրագրերի դեպի ցանց մուտքի համար: Հավելվածային մակարդակի խնդիրներից է ֆայլերի տեղափոխումը, փոստային հաղորդագրությունների փոխանցումը և ցանցի ղեկավարմումը: Վերին մակարդակների ամենատարածված պրոտոկոլներից են
-    FTP ֆայլերի տեղափոխման պրոտոկոլ
-    TFTP ֆայլերի տեղափոխման հեշտացված պրոտոկոլ
-    SMTP հասարակ փոստային փոխանցումների պրոտոկոլ
-    SNMP ցանցի ղեկավարման հասարակ պրոտոկոլ
-    Telnet տերմինալային պրոտոկոլ
-    NFS ցանցային ֆայլային համակարգ



No comments:

Post a Comment