Pages

Wednesday 6 June 2012

Արագության սահմանափակում Windows-ում

NetLimiter ծրագիրը նախատեսված է համակարգչի ցանցային տրաֆիկի (թողունակությանը) հետևելու և ղեկավարելու համար Windows Vista/7/XP օպերացիոն համակարգերում: NetLimiter ծրագիրը հետևում է ամեն մի ծրագրի օգտագործած տրաֆիկին, որը փորձում է ինտերնետ մուտք գործել: Եվ այսպես եթե ինչ որ մի ծրագիր ակտիվ «խժռում» է ցանցային ռեսուրսները ապա կարող եք սահմանափակել, կամ ընդհանրապես արգելել այդ ծրագրի ինտերնետի մուտքը:


NetLimiter ծրագրի հիմնական հնարավորություններն են՝

- ամեն մի ծրագրի ցանց մուտք գործելու արագության սահմանափակում
- թույլ է տալիս արտոնություններ տալ այս կամ այն ծրագրին (օգտվողին) ցանցային տրաֆիկը օգտագործելու համար
- մանրամասն ստատիստիկա է հավաքում այս կամ այն միացման համար
- թույլ է տալիս օգտվել ցանցային էկրանից (բրենդմաուերից)
- ունի հեռակառավարման հնարավորություն
- տեղադրվող մոդուլների շնորհիվ թույլ է տալիս հետագայում լայնացնել հնարավորությունները
- թույլ է տալիս ինտերնետը կիսել արտաքին ցանցը (ինտերնետը) ներքին ցանցի (լոկալ ցանցի) հետ

No comments:

Post a Comment