Որոշ նշումներ.



  • Ռոուտեռներ A-ն և B-ն մարշրուտիզացիայի ինֆորմացիան փոխանակում են EBGP-ով, իսկ ռոուտեռներ B-ն և C-ն` IBGP-ով: Նշենք որ, EBGP հարևանները (peers) միացված են անմիջականորեն, իսկ IBGP peer-երը` ոչ, բայց քանի որ կապված են իրար BGP-ով այն տույլ է տալիս հասանելի լինեն մեկը մյուսի համար և փոխանակել ինֆորմացիա:
  • Բոլոր BGP ինֆորմացիա փոխանակող ռոուտեռները պետք է ունենան "peers relation" իրար միջև, այսինքն պետք է տրամաբանական կապ ունենան միմյանց հետ:
  • AS 200 հանդիսանում է "տրանզիտ" AS 100-ի և AS 300-ի համար, այսինքն AS 200-ում պակետները իրանց վերջնակետին չեն հասնում, այլ միայն "օգտագործում" են այդ AS-ը տրանզիտով անցնելու համար:


Ստուգելու համար արդյո՞ք աշխատում են (հասանելի են) BGP (peers) հարևանները, կարելի է օգտագործել
show ip bgp neighbors հրամանը:


Ռոուտեռ A-ի համար կստանանք.

RouterA# show ip bgp neighbors
BGP neighbor is 129.213.1.1, remote AS 200, external link

BGP version 4, remote router ID 175.220.212.1
BGP state = established, table version = 3, up for 0:10:59

Last read 0:00:29, hold time is 180, keepalive interval is 60 seconds

Minimum time between advertisement runs is 30 seconds

Received 2828 messages, 0 notifications, 0 in queue

Sent 2826 messages, 0 notifications, 0 in queue
Connections established 11; dropped 10

state- ը ցույց է տալիս, արդյո՞ք հասանելի է peer-ը տվյալ ռոուտեռից. established(հաստատված) նշանակում է որ այն հասանելի է, այլ դեպքերում այն անհասանելի է:
Remote router ID -ը ցույց է տալիս հարևան-ի հիմնական կամ loopback ինտեռֆեյսի IP-ն table
version numberամեն անգամ, երբ մարշրուտիզացիայի ցանկում ավելացվում է նոր ինֆորմացիա այս թիվը մեծանում է 1-ով:

Կարևոր է. ամեն անգամ փոփոխություններ անելուց հետո անհրաժեշտ է կատարել հետևյալ հրամանը. clear ip bgp [ip address], որպեսզի միացումը վերսկսվի և փոփոխությունները ուժի մեջ լինեն: