Pages

Saturday 24 August 2013

UNISON Երկկողմանի սինխրոնիզացիա

Unison-ը երկու սերվերների միջև երկկողմանի սինխրոնիզացիայի ծրագիր է։ Կոնֆիգուրացիոն default.prf ֆայլը լռելյայն գտնվում է /root/.unison դիրեկտորիայում։
Unison-ի կարգավորումը ներառում է նաև ssh բանալիների փոխանակումը սերվերների միջը որին ես չեմ անրադառնա այլ, կնշեմ միայն կոնֆիգուրացիան ֆայլի կարգավորումը։
Տվյալ դեպքում ունենք node1-առաջնային սերվերը (որի վրա հենց կարգավորվելու է unison-ը) և node2-երկրորդական սերվերը, որի հետ պետք է արվի սինխրոնիզացիան։

# Նշվում է թե, որ դիրեկտորիաներն են սինխրոնիզացիա լինելու
root = /var/www
root = ssh://node2//var/www

# Տվյալ օպցիան միացնում է ոչ ինտերակտիվ ռեժիմը՝ սինխ անելով բոլոր ֆայլերը որոնք կոնֆլիկտներ չունեն, իսկ եղած կոնֆլիկտները թողնելով առանց լուծման

batch = true

# Կոնֆլիկտի դեպքում փոխարինել ավելի հին ֆայլերը նորերով
force = newer

# Լռելյայն կետով սկսվող ֆայլերը չեն կրկնօրինակվում, տվյալ օպցիայով թույլտարում ենք կրկնօրինակել նաև կետով սկսվող ֆայլերը
backup = Name .*

# Կրկնօրինակվող ֆայլերը պահպանել նույն դիրեկտորիայում, այլ ոչ թե ~/.unison/backup-ում
backuploc = local

# Պահել մինչև 3 ռեզերվային կրկնօրինակ, ջնջելով ավելի հները
maxbackups = 2

# Ռեզերվային կրկնօրինակները սկսվելու են հետևյալ ֆայլի անունով՝ .bak-[0-2]
backupprefix = '.bak-$VERSION.'

# Ավտոմատ կերպով կատարել գործողությունը ոչ կոնֆլիկտային դեպքերում։ auto = true

# Պահպանել ֆայլի տիրոջ ատրիբուտները
owner = true

# Պահպանել ֆայլի խմբի պատկանելիության ատրիբուտները
group = true

# Սինխրոնիզացիան արվում է հիմնվելով ըստ ժամանակի 

times = true

# Թույլատրում ենք լոգերը
log = true




# Լոգ ֆայլի տեղը
logfile = /root/.unison/unison.log

No comments:

Post a Comment