Pages

Tuesday 27 August 2013

QUOTA

Դիսկային քուոտաները պետք են օգտվողներին տրամադրված դիսկային տարածքները սահմանափակելու համար.
Եւ այսպիսով տեղադրելը՝
# yum install quota

Տեղադրելուց անմիջապես հետո պետք է փոփոխել /etc/fstab ֆայլը մոտավորապես հետևյալ կերպ
# vi /etc/fstab
...
UUID=xxx-xx-xx-xxx-xxxx /home  ext4  defaults,usrquota      1 2
...
Ուշադրություն դարձրեք usrquota-ին որն էլ հենց թույլ է տալիս նշված փարթիշնի մեջ «միացնել» քուոտաները։ Տվյալ դեպքում /home-ում կարող ենք սահմանափակել օգտվողների դիսկային տարածքները։

Որից հետո կարելի  է ստեղծել aquota.user ֆայլը, որը պարունակում է օգտվողների քուոտաների մասին ինֆորմացիա.

# quotacheck --create-files /home

Կարելի ա համարել համակարգը պատրաստ է, մեզ մնում է խմբագրել կոնկրետ օգտվողին հասանելիք քուոտաները edquota հրամանով, օրինակ armen օգտվողին հատկացնում ենք 1 GB տարածք փոխարինելով 0-ն 1048576-ով hard սյունյակի տակ։

# edquota armen


No comments:

Post a Comment