Pages

Sunday 18 August 2013

Apache սերվերի վրա թաքցնել էջը .htaccess-ի օգնությամբ

.htaccess-ը ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի խմբագրել Apache-ի կոնֆիգուրացիոն ֆայլը՝ /etc/httpd/conf/httpd.conf



vi /etc/httpd/conf/httpd.conf

<Directory "/var/www/html"> տողի տակ գտնել AllowOverride None տողը, և փոխարինել AllowOverride All -ով։ Համոզվել, որ AccessFileName դիրեկտիվի դիմաց գրված է ճիշտ ֆայլի անունը՝ տվյալ դեպքում .htaccess: Որից հետո մեզ կմնա արդեն ստեղծել .htaccess և .htpasswd ֆայլերը։ Նախ ստեղծենք .htaccess ֆայլը /var/www/html/ դիրեկտորիայի մեջ

vi /var/www/html/.htaccess

որը պետք է պարունակի հետևյալ տողերը՝

AuthType Basic
AuthName "Password Protected Area"
AuthUserFile /var/www/.htpasswd
Require valid-user


Այնուհետև ստեղծում ենք .htpasswd ֆայլը, որը պետք է պարունակի մեր օգտանուններն ու գաղտնաբառերը կրիպտավորված տեսքով, հետևյալ հրամանով

htpasswd -c /var/www/.htpasswd test

որը կառաջարկի գաղտնաբառ մտցնել test օգտանունի համար։

Ամենը ճիշտ անելուց հետո չենք մոռանում վերսկսենք httpd ծառայություննը

service httpd restart

հրամանով։

1 comment:

  1. շնորհակալությու էջը ստեղծողին, այն բավականին շատ օգնեց ինձ !!

    ReplyDelete