Pages

Thursday 5 March 2015

FreeNAS - Բաց կոդով ցանցային պահոց (տեղադրում)


FreeNAS-ը հանդիսանում է բաց կոդով ինձ հանդիպած ցանցային պահոցներից ամենաստաբիլը։
FreeNAS-ը կարելի է տեղադրել կոշտ սկավառակի, կամ այլ հիշողության սարքերի վրա, նույնիսկ խորհուրդ է տրվում տեղադրել USB ֆլեշի վրա, ընդ որում FreeNAS-ը զբաղեցնելու է տվյալ կրիչի ամբողջ ծավալը, կարևոր չի կտեղադրեք 4GB USB ֆլեշ թե 500GB կոշտ սկավառակ։ Այնպես որ ֆինանսապես նպատակահարմար է օգտագործել USB ֆլեշ։


Գրառմանս ընթացքում կնկարագրեմ FreeNAS-ի տեղադրման գործընթացը։ Գրառումս անելու պահին վերջին տարբերակը հանդիսացել է 9.3-ը։
Եւ այսպես առաջին իսկ քայլով մտնում են բեռնումների էջը և քաշում ենք վերջին ստաբիլ տարբերակը և քաշած *.iso ֆայլը գրում ենք CD-ի վրա։
Բեռնվելով CD-ից կբացվի հետևյալ գործողությունների ցանկը՝

Որից հետո կտեսնենք՝
Ընտրելով առաջին տարբերակը կհաստատենք FreeNAS-ի տեղադրումը մեր համակարգի վրա։ Այնուհետև ընտրում ենք կրիչը որի վրա պետք է տեղադրվի FreeNAS-ը
Պատասխանում ենք [Yes] որով համաձայնվում ենք մաքրել տվյալները տվյալ կրիչի վրայից։
 
Ընտրում ենք գաղտնաբառ root օգտվողի համար

..և շնորհավորում եմ, սկզբնական տեղադրումը ավարտված է

Սեղմելով [OK] համակարգիչը (սերվերը) կվերսկսի (ռեստարտ)։

No comments:

Post a Comment