Pages

Saturday 25 February 2012

Windows 7 - VPN սերվեր

Քչերը երևի գիտեին որ Windows 7-ի տակ հնարավոր ա առանց երրորդ կողմի ծրագիր քաշելու VPN սերվեր կանգնացնել, քանի որ Բիլ Գեյթսը (չգիտես ինչի) մի քիչ խորն ա թաքցրել էդ հնարավորությունը... :)
Ստորև քայլ առ քայլ կնկարագրեմ թե ինչպես Windows 7-ի ստանդարտ գործիքներով ստեղծել VPN սերվեր:



Քայլ 1. Բացում ենք Network Connections (ցանցային միացումները) և սեղմում Alt կոճակը, որից հետո՝ <New Incoming Connections> (նոր մուտքային միացում)

 
 Քայլ 2. Ընտրում ենք համակարգի օգտվողներին որոնք իրավունք կունենան օգտվել այդ միացումից, որից հետո սեղմում ենք Next


Քայլ 3. Ընտրում ենք մուտքային միացման «ճանապարհը»


Քայլ 4. Ընտրում ենք ցանցային ծրագրերը որոնք կարող են փոխանցվել տվյալ միացմամբ:


Քայլ 5. Ստանում ենք ինֆո թե ով տվյալ համակարգի օգտվողներից կարող է օգտվել մեր նոր միացումից և փակում ենք այն... 


Ահա VPN սերվերը պատրաստ է

Մի փոքր լրացում ևս. եթե ցանկանում ենք, որ սերվերին կպնող կլիենտները կարողանան միանալ այն ցանցերին որին կպած է հենց սերվերը պետք է՝

Քայլ 1. Բացում ենք Network Connections (ցանցային միացումները) և աջ կոճակով սեղմում մեր նոր միացմանը


Քայլ 2. <Networking> Թաբում ընտրելով Internet protocol version 4 (TCP/IPv4)-ի <Properties>-ը (հատկությունները) 


Քայլ 3. Նշում ենք <Allow callers to access my local area network> 


Ամեն ինչ պատրաստ է...






No comments:

Post a Comment