Pages

Saturday, 23 July 2011

Համակարգչային ցանցերի հիմնական տեսակները

Ցանցերի հիմնական տեսակները

Ցանցերի տեսակները դասակարգվում են ըստ իրենց կառուցվածքի և միացման եղանակից:

Wednesday, 20 July 2011

Cisco ios-ի թարմացում

Էսօր պետք եկավ թարմացնել Cisco 2800-ի 2811 ռաութերը/մարշրուտիզատորը/: Նախ և առաջ ինտերնետի անծայրածիր անկյուններից (օրինակ http://c2800nm.proisk.ru/9) գտնում ենք .bin ֆայլը (օր՝ c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin), որը հանդիսանում ա հենց Cisco-ի ՕՀ-ը, հետո մեզ պետք կգա TFTP սեռվեր, իմ նախընտրածներից՝ WinAgents TFTP  manager-ը վատը չի, տեղադրելուց հետո ամեն ինչ թողում ենք նույնը (պորտ 69 և այլն...), բացառությամբ մի նյուանսի, որը իմ դեպքում մի քանի ժամ խլեց ինձնից` NOD32-ը չէր թողնում մտնող միացումները, և Win7-ի մեջ անհրաժեշտ եղավ անջատել firewall-ը:
Իսկ հիմա հենց պրոցեսը՝

1. TFTP սեռվերի դիրեկտորիայի մեջ պետք ա քցվի .bin ֆայլը (WinAgents-ի դեպքում by default - C:\ProgramData\WinAgents\TFTP Server 4\TFTPRoot)

2. Կոնսոլով ռաութերի հետ հաստատում ենք 9600բիթ/վ-անոց արագություն com պորտի միջոցով, ի միջի այլոց HyperTerminal-ը թեկուզ հին բայց շատ օգտակար ծրագիր ա, ինչպես նաև putty-ն:

3. Հաստատում ենք նաև IP միացում համակարգչի հետ, հետագա օրինակի համար Cisco-ին տալով 10.0.0.1 իսկ համակարգչին 10.0.0.2 IP-ները:

Cisco-ի մասը՝
 
R2811>ena
Password:
R2811#conf term
R2811(config)#interface fastEthernet 0/0 !մտնում ենք 0/0 ինտերֆեյս
R2811(config-if)#ip addres 10.0.0.1 255.255.255.0 !տալիս ենք IP-ն
R2811(config-if)# no shutdown !պորտը հանում ենք shutdown-ից

4. Կրկնօրինակում ենք IOS-ը TFTP սեռվերից flash-ի վրա
 
R2811# copy tftp://10.0.0.2/c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin flash:

5.  Բաժակով չայից մի կում ենք անում, հետո նշում ենք թե հաջորդ անգամ միանալուց որտեղից կարդա համակարգը

R2811(config)# boot system flash: c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin

6. Պահպանում ենք ու restart...

 
R2811(config)# exit
R2811# write memory
R2811# reload

Պատրաստ է:

Monday, 18 July 2011

OSI մոդել

Ցանցերի կազմակերպման համար օգտագործվում են որոշակի պայմանական ստանդարտի համապատասխանող պրոտոկոլներ:
Open Sistem Interconnection-ը` OSI մոդելը (բաց համակապակցված համակարգի մոդելը) ստեղծվել է 80-ականներին և նպաստել է ցանցերի առաջացմանը: OSI մոդելը բաժանվում է 7 մակարդակների՝
  1. Ֆիզիկական
  2. Կանալային
  3. Ցանցային
  4. Տրանսպորտային
  5. Սեանսային
  6. Ներկայացման
  7. Հավելվածային/Ծրագրային

Ինչ է մարշրուտիզատորը

Մարշրուտիզատորը (կամ ինչպես հաճախ անվանում են ռաութերը) - դա ցանցային սարք է, որը պատասխանատու է պակետային տվյալների ուղղորդմանը դեպի ցանցի տարբեր սեգմենտներ ըստ իր ունեցած ցանցի տոպոլոգիայի մասին ինֆորմացիայի և ըստ ադմինիստրատորի ստեղծած կանոնների:
Մարշրուտիզատորը աշխատում է OSI մոդելի ցանցային երրորդ մակարդակի վրա:


Saturday, 16 July 2011

Windows-ի գաղտնաբառի վերականգնում

Բախտի բերմամաբ թե պատահմամբ մոռացվել էր Win Vista-ի գաղտնաբառը... իսկ նոր Windows քցելու/recover_անելու հավես, շաբաթ օրով. չկար: Ինտերնետում գտա անիմաստ խորհուրդների ու խրատների մի ամբողջ շարան հետագայում խուսափելու նման վիճակից: Բայց խնդիրը դեռ ակտուալ էր: 

Վերջապես գտա ERD Commander ծրագիրը, որը հանդիսանում է Windows-ի վերականգնող գործիքների հավաքածու և աշխատում է համարյա բոլոր Win-երի հետ: Ինձ անհրաժեշտ եղավ 

- գրել .iso ֆայլը դիսկի վրա
- BIOS-ից ընտրել բեռնման առաջին տարբերակը 'CD դիսկից'

Պարզվեց որ ERDC-ն ունի «մարդկային» տեսք՝ լրիվ Win XP-ի նման:
 
Որից հետո.

- համակարգչի բեռնման ժամանակ ընտրել բեռնել ERD Commander-ը
- ցանցի ինիթիալիզացիայի ժամանակ ընտրում ենք Skip Network Configuration, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնենք
- բացված Welcome to ERD Commander պատուհանում ընտրում ենք մեր համակարգչի ՕՀ-ն
- ERD Commander-ի բեռնվելուց հետո գնում ենք start>system tools>locksmith wizard>next
- հաջորդ պատուհանում accounts-ի դիմաց ընտրում ենք մեզ անհրաժեշտ յուզերին (կամ հենց ադմինին)
- new password -ի դիմաց գրում ենք գաղտնաբառը, հետևաբար confirm password-ի դիմաց կրկնում ենք գաղտնաբառը
- հետո ռեսթարթ ենք անում համակարգիչը և եթե ամեն ինչ նորմալ է՝ բեռնվում է մեր «հարազատ» Windows-ը արդեն նոր գաղտնաբառով:


Thursday, 14 July 2011

Debian 5.0-ն թարմացնել 6.0 կամ էլ Lenny-ից Squeeze

Նախ և առաջ պետք է ամեն ինչ նախապես բաքափ անել, մարդ ես հազար ու մի հարց կարա առաջանա ու հետագա գլխացավանքից ազատվելու համար պետք ա ունենալ /etc, /var/lib/dpkg, /var/lib/apt/extended_states դիրեկտորիաների կրկնօրինակները: Բացի դրանից մինչ թարմացումը պետք ա համոզվել որ 5.0-ից մնացած կիսատ մնացած փաթեթներ չունենք, հետևաբար կատարում ենք թարմացում

apt-get update
apt-get -f install

Ինչ տարբերություն VPS-ի և VDS-ի միջև

Դե իհարկե բոլորս էլ գիտենք սեռվեր վարձելուց մեզ առանձին մեքենա չեն տալիս որպեսզի մենք ունենանք root-ի արտոնություններ: Իրականում մի մեքենայի վրա տեղադրում են մի քանի ՕՀ-եր, որոնց էլ հենց օգտագործում են վարձակալողները: VPS-ի և VDS-ի տարբերությունը ՕՀ-ի մակարդակի վրա ա: