iperf - հիանալի մի ծրագիր է, որը թույլ է տալիս տրաֆիկ գեներացիա անել ինչ որ մի IP-ի ուղղությամբ, տվյալ ուտիլիտը պետք է այն մարդկանց, ովքեր ուզում են պարզել ցանցի թողունակությունը:
Showing posts with label օգտակար ծրագրեր. Show all posts
Showing posts with label օգտակար ծրագրեր. Show all posts
Wednesday, 31 October 2012
Wednesday, 6 June 2012
Արագության սահմանափակում Windows-ում
NetLimiter ծրագիրը նախատեսված է համակարգչի ցանցային տրաֆիկի (թողունակությանը) հետևելու և ղեկավարելու համար Windows Vista/7/XP օպերացիոն համակարգերում: NetLimiter ծրագիրը հետևում է ամեն մի ծրագրի օգտագործած տրաֆիկին, որը փորձում է ինտերնետ մուտք գործել: Եվ այսպես եթե ինչ որ մի ծրագիր ակտիվ «խժռում» է ցանցային ռեսուրսները ապա կարող եք սահմանափակել, կամ ընդհանրապես արգելել այդ ծրագրի ինտերնետի մուտքը:
Friday, 18 May 2012
Ցանցային տրաֆիկի անալիզատոր Microsoft-ի կողմից. Microsoft Network Monitor
Microsoft Network Monitor-ը ձրի ծրագիր/գործիք է Microsoft-ի կողմից նախատեսված ցանցային ադմինիստրատորների համար, որը թույլ է տալիս հետևել տրաֆիկի սկզբնական և վերջնական IP-ները, պորտը, պորտի տեսակը, կադրը նույնիսկ HEX տվյալները և այլն:
Ծրագիրը կարող եք ներբեռնել Microsoft-ի օֆիցիալ կայքից՝
Microsoft Network Monitor
Ծրագիրը կարող եք ներբեռնել Microsoft-ի օֆիցիալ կայքից՝
Microsoft Network Monitor
Wednesday, 28 March 2012
Պաշտպանվում ենք iptables-ով
Խնդիր. մեր սերվերի վրա բացել բոլոր պորտերը և IP-ները բացառությամբ որոշ անցանկալի IP-ների կամ IP ցանցերի:
Տվյալ խնդրի համար կարելի է օգտվել ամենատարածված՝ iptables firewall-ից:
Տվյալ խնդրի համար կարելի է օգտվել ամենատարածված՝ iptables firewall-ից:
Պիտակներ
IP,
Linux,
անվտանգություն,
ինտերնետ,
սերվեր,
ցանց,
օգտակար ծրագրեր
Wednesday, 7 March 2012
Ինչ է Proxy սերվերը
Ինչ է պրոքսի սերվերը: Դա ծառայություն է համակարգչային ցանցերում, որը թույլ է տալիս անուղղակի հարցումներ կատարել այլ ցանցային ծառայություններին: Սկզբից կլիենտ-օգտվողը կապ է հաստատում պրոքսի սերվերի հետ այնուհետև հարցում է կատարում այլ ցանցային րեսուրսից, որը տեղադրված է այլ սերվերի վրա, այնուհետև պրոքսի սերվերը կամ կապ է հաստատում տվյալ սերվերի հետ և ստանում րեսուրսը այնտեղից կամ հետ է վերադարձնում իր մոտ ունեցած քեշ հիշողությունից (այն դեպքում երբ պրոքսի-սերվեր ունի սեփական քեշ հիշողությունը):
Պիտակներ
Fedora,
proxy,
սերվեր,
ցանց,
օգտակար ծրագրեր
Linux հրամաններ. lscpu
Անվանում. lscpu
Նկարագրություն. եթե հետաքրքրում է թե ինչպես Linux-ի տակից տեսնել պրոցեսսորի մասին ինֆորմացիա, ապա օգտվեք lscpu հրամանից, որը ցույց է տալիս հետևյալ ինֆոն
Նկարագրություն. եթե հետաքրքրում է թե ինչպես Linux-ի տակից տեսնել պրոցեսսորի մասին ինֆորմացիա, ապա օգտվեք lscpu հրամանից, որը ցույց է տալիս հետևյալ ինֆոն
Linux հրամաններ. lspci
Անվանում. lspci - ցույց է տալիս համակարգչի մայր պլատայի PCI սլոտի տեղադրված սարքերի ցանկը
Սինտաքսիս. lspci [տարբերակ]
Նկարագրություն. lspci ուտիլիտան ծառայում է մայր պլատային միացրած սարքավորումների ցանկը և համապատասխան ինֆորմացիան տեսնելու համար:
Սինտաքսիս. lspci [տարբերակ]
Նկարագրություն. lspci ուտիլիտան ծառայում է մայր պլատային միացրած սարքավորումների ցանկը և համապատասխան ինֆորմացիան տեսնելու համար:
Monday, 5 March 2012
Saturday, 25 February 2012
Windows 7 - VPN կլիենտ
Էս գրառման մեջ էլ կնկարագրեմ թե ինչպես Windows 7 օպերացիոն համակարգի ստանդարտ գործիքներով միանալ VPN սերվերին, այսինքն Windows 7 կլիենտի նկարագրությունը.
Պիտակներ
VPN,
Windows 7,
համակարգիչ,
սերվեր,
ցանց,
օգտակար ծրագրեր,
ՕՀ
Windows 7 - VPN սերվեր
Քչերը երևի գիտեին որ Windows 7-ի տակ հնարավոր ա առանց երրորդ կողմի ծրագիր քաշելու VPN սերվեր կանգնացնել, քանի որ Բիլ Գեյթսը (չգիտես ինչի) մի քիչ խորն ա թաքցրել էդ հնարավորությունը... :)
Ստորև քայլ առ քայլ կնկարագրեմ թե ինչպես Windows 7-ի ստանդարտ գործիքներով ստեղծել VPN սերվեր:
Ստորև քայլ առ քայլ կնկարագրեմ թե ինչպես Windows 7-ի ստանդարտ գործիքներով ստեղծել VPN սերվեր:
Saturday, 24 December 2011
Windows7-ի որոնման համակարգի ալտերնատիվ ծրագիր
Շատերը երևի հիասթափված կլինեն Windows 7-ի ֆայլերի որոնման համակարգից, որը իհկ անհաջող ա ստացվել: Գուգլի հետ խորհրդակցվելով գտա մի ծրագիր, որը իր ֆունկցիոնալով և որոնման ճկունությամբ ավելի գերադասելի է քան Win7-ի ստանդարտ միջոցները:
UltraFileSearch
UltraFileSearch
Friday, 2 December 2011
Linux mc
fedora, centos-ի վրա mc install անելու համար բավարար ա հավաքել՝
Իսկ mc-ն որպեսզի նորմալ ցույց տա տառանշանները պետք ա համաքել՝
LANG=C
yum install mc
Իսկ mc-ն որպեսզի նորմալ ցույց տա տառանշանները պետք ա համաքել՝
LANG=C
Thursday, 4 August 2011
Beeline A100 ապակոդավորում
1. Միացնել հեռախոսը առանց սիմ քարտի
2. Հավաքել *#06# գրել IMEI կոդը
3. Գեներացնել IMEI-ից ապակոդավորման կոդը
3.1 Կալկուլյատոր
4. Հավաքել հեռախոսի վրա *983*8284#
5. Մուտքագրել ապակոդավորման կոդը
6. Մտցնել սիմ քարտը:
2. Հավաքել *#06# գրել IMEI կոդը
3. Գեներացնել IMEI-ից ապակոդավորման կոդը
3.1 Կալկուլյատոր
4. Հավաքել հեռախոսի վրա *983*8284#
5. Մուտքագրել ապակոդավորման կոդը
6. Մտցնել սիմ քարտը:
Wednesday, 20 July 2011
Cisco ios-ի թարմացում
Էսօր պետք եկավ թարմացնել Cisco 2800-ի 2811 ռաութերը/մարշրուտիզատորը/: Նախ և առաջ ինտերնետի անծայրածիր անկյուններից (օրինակ http://c2800nm.proisk.ru/9) գտնում ենք .bin ֆայլը (օր՝ c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin), որը հանդիսանում ա հենց Cisco-ի ՕՀ-ը, հետո մեզ պետք կգա TFTP սեռվեր, իմ նախընտրածներից՝ WinAgents TFTP manager-ը վատը չի, տեղադրելուց հետո ամեն ինչ թողում ենք նույնը (պորտ 69 և այլն...), բացառությամբ մի նյուանսի, որը իմ դեպքում մի քանի ժամ խլեց ինձնից` NOD32-ը չէր թողնում մտնող միացումները, և Win7-ի մեջ անհրաժեշտ եղավ անջատել firewall-ը:
Իսկ հիմա հենց պրոցեսը՝1. TFTP սեռվերի դիրեկտորիայի մեջ պետք ա քցվի .bin ֆայլը (WinAgents-ի դեպքում by default - C:\ProgramData\WinAgents\TFTP Server 4\TFTPRoot)
2. Կոնսոլով ռաութերի հետ հաստատում ենք 9600բիթ/վ-անոց արագություն com պորտի միջոցով, ի միջի այլոց HyperTerminal-ը թեկուզ հին բայց շատ օգտակար ծրագիր ա, ինչպես նաև putty-ն:
3. Հաստատում ենք նաև IP միացում համակարգչի հետ, հետագա օրինակի համար Cisco-ին տալով 10.0.0.1 իսկ համակարգչին 10.0.0.2 IP-ները:
Cisco-ի մասը՝
R2811>enaPassword:
R2811#conf term
R2811(config)#interface fastEthernet 0/0 !մտնում ենք 0/0 ինտերֆեյս
R2811(config-if)#ip addres 10.0.0.1 255.255.255.0 !տալիս ենք IP-նR2811(config-if)# no shutdown !պորտը հանում ենք shutdown-ից4. Կրկնօրինակում ենք IOS-ը TFTP սեռվերից flash-ի վրա
R2811# copy tftp://10.0.0.2/c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.binflash:
5. Բաժակով չայից մի կում ենք անում, հետո նշում ենք թե հաջորդ անգամ միանալուց որտեղից կարդա համակարգը
R2811(config)# boot system flash:c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin
6. Պահպանում ենք ու restart...
R2811(config)# exitR2811# write memoryR2811# reloadՊատրաստ է:
Saturday, 16 July 2011
Windows-ի գաղտնաբառի վերականգնում
Բախտի բերմամաբ թե պատահմամբ մոռացվել էր Win Vista-ի գաղտնաբառը... իսկ նոր Windows քցելու/recover_անելու հավես, շաբաթ օրով. չկար: Ինտերնետում գտա անիմաստ խորհուրդների ու խրատների մի ամբողջ շարան հետագայում խուսափելու նման վիճակից: Բայց խնդիրը դեռ ակտուալ էր:
Վերջապես գտա ERD Commander ծրագիրը, որը հանդիսանում է Windows-ի վերականգնող գործիքների հավաքածու և աշխատում է համարյա բոլոր Win-երի հետ: Ինձ անհրաժեշտ եղավ
- գրել .iso ֆայլը դիսկի վրա
- BIOS-ից ընտրել բեռնման առաջին տարբերակը 'CD դիսկից'
Պարզվեց որ ERDC-ն ունի «մարդկային» տեսք՝ լրիվ Win XP-ի նման:
Որից հետո.
- համակարգչի բեռնման ժամանակ ընտրել բեռնել ERD Commander-ը
- ցանցի ինիթիալիզացիայի ժամանակ ընտրում ենք Skip Network Configuration, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնենք
- բացված Welcome to ERD Commander պատուհանում ընտրում ենք մեր համակարգչի ՕՀ-ն
- ERD Commander-ի բեռնվելուց հետո գնում ենք start>system tools>locksmith wizard>next
- հաջորդ պատուհանում accounts-ի դիմաց ընտրում ենք մեզ անհրաժեշտ յուզերին (կամ հենց ադմինին)
- new password -ի դիմաց գրում ենք գաղտնաբառը, հետևաբար confirm password-ի դիմաց կրկնում ենք գաղտնաբառը
- հետո ռեսթարթ ենք անում համակարգիչը և եթե ամեն ինչ նորմալ է՝ բեռնվում է մեր «հարազատ» Windows-ը արդեն նոր գաղտնաբառով:
Wednesday, 13 July 2011
Dropbox-ի մասին
Dropbox -ը արժեքավոր ֆայլերի պահպանման սերվիս է, որը թույլ է տալիս անել էդ ամենը կլիենտ ծրագրի միջոցով:
հարմարավետությունը նրանում է, որ կլիենտ-ծրագիրը դիրեկտորիա է ստեղծում համակարգչի մեջ ու դրա մեջ ֆայլեր քցելով ավտոմատ ափլոդ են լինում ֆայլերը, որից հետո եթե նույնիսկ համակարգիչը վնասվի, ՕՀ-ն փոխվի կամ ասենք մուտք գործեք այլ համակարգչից ու ինսթոլ արվի կլիենտ-ծրագիրը, ձեր պահպանած ֆայլերը կարող են հասանելի լինել այլ համակարգիչներից: և սա դեռ ամենը չէ :-) Dropbox -ը թույլ է տալիս սինխրոնիզացիա անել նաև հեռախոսների հետ:
Dropbox -ը նման ա Google Docs-ին:
անվճար տարբերակի տարածքը 2GB, (բայց ես նոր գրանցվեցի, չգիտեմ ինչի 2.5ԳԲ ա ցույց տալիս):
իմ կարծիքով հարմար ա մանավանդ եթե մարդ ունի արժեք ներկայացնող ֆայլեր...(դոկումենտներ, կարգավորման ֆայլեր և այլն..)
կարճ ասած backup-ի համար շատ հարմար ա:
դրանակ կողմերրից՝
- հարմարավետությունը
- վեբ ինտերֆեյս
- ֆայլերի/դիրեկտորիաների ուրիշների հետ share անելու հնարավորություն
- փոքր տրվող տարածքը (մյուս կողմից էլ համակարգը ստեղծված չի XXX ֆիլմերի կոլեկցիոներների համար)
- արժե՞ վստահել
- ոչ ձրի տարբերակները աննորմալ թանկ են
- ծրագրի քաշը՝ 46K ա, համեմատելու համար explorer.exe-ն 23K ա... չնայած երևի արժե ստարտափից հանել, մենակ հարկ եղած ժամանակ միացնել:
Basic - 2ԳԲ/ձրի
Pro 50 - 50ԳԲ/9,99$ ամս
Pro 100 - 100ԳԲ/19,99$ամս
https://www.dropbox.com/
Saturday, 9 July 2011
Կարևոր ծրագրեր IT մասնագետի համար
Հետևյալ ծրագրերը ցանցին հետևելու և կարգավորելու համար օգտագործում եմ շատ հաճախ:
- putty - լավագույն ssh կլիենտը (և ոչ միայն ssh)
- stg - SNMP տվյալների հիման վրա ցանցի օգտագործված տրաֆիկը գրաֆիկական պատկերիչ
- PingPlotter - անփոխարինելի trace router ա, գրաֆիկա գծելով ու պակետների կորստի պատմությամբ
- Free IP Tools - բազմաֆունկցիոնալ ծրագիր ա, որում ներառած են ping, ping որոշ միջակայքով, trace route, port scaner, ns lookup
- SolarWinds Engineer's Toolset - ծրագիր լեգենդ, երևի թե էս բոլորը կարելի ա Solar Winds-ով փոխարինել, սակայն կոնկրետ ինձ ոչ այդքան ծրագիր ա:
- Friendly Pinger - կարելի է նկարել ցանցի քարտեզը, տեղադրել IP-ներ ու ծրագիրը պարբերաբար կստուգի ամեն հոսթի հասանելիությունը, կարելի է նաև կարգավորել e-mail տեղեկացումներ, այս կամ այն իրադարձության համար:
- Radmin Viewer 3 - հեռակա համակարգիչը ղեկավարելու ծրագիր:
Subscribe to:
Posts (Atom)
