Pages

Showing posts with label անվտանգություն. Show all posts
Showing posts with label անվտանգություն. Show all posts

Tuesday, 16 July 2013

Postfix միառժամանակ ուղարկվող նամակների քանակի սահմանափակում

Սերվերի վրա հաճախ անհրաժեշտ է լինում սահմանափակել միառժամանակ ուղարկվող նամակների քանակը.

Thursday, 13 September 2012

Պաշտպանվում ենք iptables-ով (շարունակություն)

Եթե համակարգիչը/սերվերը ուզում եք «թաքցնել» անցանկալի սքաներներից, ապա առաջին և ավենակարևոր քայլը դա մուտքային ICMP պակետներից ազատվելն է, այլ կերպ ասած արգելում ենք PING-ը, որը կարող է մատնել համակարգչի գոյության մասին: Դա կարելի է իրագործել *NIX-երի ստանդարտ iptables firewall-ով:

Wednesday, 6 June 2012

Արագության սահմանափակում Windows-ում

NetLimiter ծրագիրը նախատեսված է համակարգչի ցանցային տրաֆիկի (թողունակությանը) հետևելու և ղեկավարելու համար Windows Vista/7/XP օպերացիոն համակարգերում: NetLimiter ծրագիրը հետևում է ամեն մի ծրագրի օգտագործած տրաֆիկին, որը փորձում է ինտերնետ մուտք գործել: Եվ այսպես եթե ինչ որ մի ծրագիր ակտիվ «խժռում» է ցանցային ռեսուրսները ապա կարող եք սահմանափակել, կամ ընդհանրապես արգելել այդ ծրագրի ինտերնետի մուտքը:

Friday, 18 May 2012

Ցանցային տրաֆիկի անալիզատոր Microsoft-ի կողմից. Microsoft Network Monitor

Microsoft Network Monitor-ը ձրի ծրագիր/գործիք է Microsoft-ի կողմից նախատեսված ցանցային ադմինիստրատորների համար, որը թույլ է տալիս հետևել տրաֆիկի սկզբնական և վերջնական IP-ները, պորտը, պորտի տեսակը, կադրը նույնիսկ HEX տվյալները և այլն:

Ծրագիրը կարող եք ներբեռնել Microsoft-ի օֆիցիալ կայքից՝
Microsoft Network Monitor

Wednesday, 28 March 2012

Պաշտպանվում ենք iptables-ով

Խնդիր. մեր սերվերի վրա բացել բոլոր պորտերը և IP-ները բացառությամբ որոշ անցանկալի IP-ների կամ IP ցանցերի:
Տվյալ խնդրի համար կարելի է օգտվել ամենատարածված՝ iptables firewall-ից:

Wednesday, 7 September 2011

Հեռակառավարում. SSH-ի ապահովություն

Վերջերս սկսեց մտահոգել մեր սեռվերների ապահովությունը: Այդ առիթով ուզում եմ մի քանի տող գրեմ SSH-ի ապահովությունը բարձրացնելու համար:

Սեռվերների մեծամասնությունը աշխատում է Fedora-ի տակ: 
«Ջարդելու» հիմնական միջոցներից է SSH-ի միջոցով root-ի անունից գաղտնաբառ փնտրելն է, որը հիմնականում անում են հատուկ դրա համար ստեղծված ծրագրերը: Մինչ այդ չարագործների սքաներների "աչքից" հեռու մնալու համար պետք է փոխել SSH-ի ստանդարտ պորտը: Եւ այսպես բացում ենք /etc/ssh/sshd_config  ֆայլը և գտնում ենք
Port 22
գրված տողը, և փոխարինում ենք ցանկացած մեկ այլ ազատ պորտով, որը ավելի լավ է լինի 1024-ից բարձր, օրինակ
Port 2222
Կարևորը հետագայում չմոռանալ տվյալ պորտը, այլապես ինքներդ կզրկվեք հեռակառավարման հնարավորությունից:

Ըստ լռելյայն SSH-ը թույլատրում է աշխատել SSH-ի 2 պրոտոկոլներով, որոնցից առաջինը ավելի քիչ պաշտպանված է, հետևաբար երկրորդ բանը որը կարելի է անել դա պետք է փոխարինել 
Protocol 2,1 -տողը
Protocol 2 -ով