Ինչ է պրոքսի սերվերը: Դա ծառայություն է համակարգչային ցանցերում, որը թույլ է տալիս անուղղակի հարցումներ կատարել այլ ցանցային ծառայություններին: Սկզբից կլիենտ-օգտվողը կապ է հաստատում պրոքսի սերվերի հետ այնուհետև հարցում է կատարում այլ ցանցային րեսուրսից, որը տեղադրված է այլ սերվերի վրա, այնուհետև պրոքսի սերվերը կամ կապ է հաստատում տվյալ սերվերի հետ և ստանում րեսուրսը այնտեղից կամ հետ է վերադարձնում իր մոտ ունեցած քեշ հիշողությունից (այն դեպքում երբ պրոքսի-սերվեր ունի սեփական քեշ հիշողությունը):