Բարեհաջող հավաքելով հինգ անօդաչու թռչող ապարատներ հիմնված APM 2.6 թռիչքի կոնտրոլլերի հիման վրա որոշեցի մի փոքր հոդված գրեմ։ Ուղղակի հիացած եմ տվյալ սարքի ֆունկցիոնալով և այն հանգամանքի վրա, որ այն հանդիսանում է բաց կոդով։ Կոնտրոլլերը ինքն իրանով շատ հասանելի է գնային առումով՝ ընդամենը 35$-ով կարելի է ձեռք բերել այն։ Այն կարող է ղեկավարել ինչպես անօդաչու սարքերը (ինքնաթիռ, ուղղաթիռ, բազմաշարժիչային ուղղաթիռ) այնպես էլ ավտոմեքենա և հետևաբար նավեր։ Ես կանրադառնամ միայն բազմաշարժիչային ուղղաթիռներին, այսուհետ՝ քուադկոպտեր։
Հիմնական առավելությունները իրեն մրցակցող այլ կոնտրոլլերների նկատմամբ.
Հնարավորությունները.
Հիմնական առավելությունները իրեն մրցակցող այլ կոնտրոլլերների նկատմամբ.
- Ցածր գին
- Լիարժեք ղեկավարում առանց օդաչուի
- Թռիչք ըստ տրված կետերի (մաքսիմում՝ 166)
- Անլար կարգավորման հնարավորություն
- Բաց կոդ
- Տվյալների փոխանակման բաց կոդ
- Քուադկոպտերների տարբեր կմախքների հնարավորությամբ
Հնարավորությունները.
- Եռաչափ գիրոսկոպ
- Ստաբիլիզացման համակարգ
- Օդային ակրոբատիկայի հնարքներ
- Ինտրակարմիր սենսորի ավելացման հնարավորություն խոչընդոտներին շրջանցելու համար
- Ռադիոկապի հնարավորություն (տելեմետրիա-433/915mhz), ղեկավարման վահանակ2.5Ghz)
- GPS-ի տեղադրման գտնվելու վայրի հաղորդման հնարավորություն (google maps-ի օգնությամբ)
- 16MB հիշողություն (լոգերի և այլ տվյալների պահպանման համար)
- Ներկառուցմած կողմնացույց
- Ակսելերոմետր
- Ծրագրային ապահովման թարմացման հնարավորություն
- Թռիչքի կոնտրոլլեր
+ ամորտիզատոր x1 - Շարժիչներ x4
- Շարժիչների արագության կոնտրոլլերներ x4
- Ղեկավարման վահանակ (տրանսմիտեր) Devo 10 + ընդունիչ RX1002 x1
- Տելեմետրիա x1
- Կմախք x1
- Պրոպելլերներ x4
- Մարտկոց x1
- Լիցքավորման սարք x1
- Հոսանքի ստաբիլիզատոր x1
- GPS սարք x1
- Հոսանքի բաշխիչ x1
No comments:
Post a Comment