Pages

Sunday, 22 July 2012

Երկու միաժամանակ աշխատող skype մեկ համակարգչում

Հաճախ անհրաժեշտ է լինում մի համակարգչի վրա ունենալ թե' աշխատանքային, թե` գործնական նպատակներով օգտագործվող սկայպ:
Սակայն երբ, պետք է լինում դրանց գործարկումը միաժամանակ` կարելի է անել հետևյալը:
Պետք է ստեղծել 2-րդ shortcut skype-ի համար և մկնիկի աջ սեղմակով մտնել properties և այնտեղ ավելացնել նկարում պատկերված բառը ` /secondary -ն, անպայման պրոբել "բացակ" -ից հետո: Ահա և վերջ:




Acer Aspire One D255 series Նեթբուքի հովացման համակարգի վերանորոգումը

Ինտերնետում բազմաթիվ որոնումները արդյունք չտվեցին:

Հաշվի առնելով այն հանգամանաքը, որ Բիլայնը բավականին շատ "բաժանեց" այս սերիայի նեթբուքներից, կարծում եմ շատերին պետք կգա գրածս և դրա համար կիսվում եմ ձեր հետ:

Հուսով եմ ինֆորմացին oգտակար կլինի. գնացինք:

Saturday, 16 June 2012

Linux-ն ընդդեմ Windows-ի

Լինել թե չլինել․․․

Ներկա պահին գտնվում եմ միգրացիոն վիճակում՝ Windows 7 Ultimate-ից Ubuntu 12.04-ին և համարում եմ ամենահարմար ժամանակն է համեմատելու համար այս երկու մրցակից ՕՀ-երը, ասեմ նաև որ իմ միգրացիայի ուղղությունը ոչ մի կերպ չի ազդում Win-ի նկատմամբ իմ ունեցած հարգանքին։ Եւ այսպես, սկսենք հերթով թվարկել առավելություններն ու թերությունները

Thursday, 14 June 2012

Ntop: ինչպես ավելացնել նոր ինտերֆեյս

Ntop-ի մեջ նոր ինտերֆեյս ավելացնելու համար՝

sudo nano /var/lib/ntop/init.cfg

ուղղում ենք

USER="ntop"
INTERFACES="eth1"

որտեղ eth1-ի փոխարեն կարելի ա դնել ցանկացած այլ ինտերֆեյս։

Չենք մոռանում

sudo /etc/init.d/ntop restart

Wednesday, 13 June 2012

Ubuntu։ SNMP սերվեր

Ադմինիստրատորներին հաճախ անհրաժեշտ է լինում հետևել սերվերի տրաֆիկին, որը հնարավոր է հետևյել SNMP պրոտոկոլի շնորհիվ, այս գրառմամբ ուզում եմ նկարագրեմ Ուբունտու 12.04 ՕՀ-ի վրա snmpd պակետի տեղադրումը․

Wednesday, 6 June 2012

Արագության սահմանափակում Windows-ում

NetLimiter ծրագիրը նախատեսված է համակարգչի ցանցային տրաֆիկի (թողունակությանը) հետևելու և ղեկավարելու համար Windows Vista/7/XP օպերացիոն համակարգերում: NetLimiter ծրագիրը հետևում է ամեն մի ծրագրի օգտագործած տրաֆիկին, որը փորձում է ինտերնետ մուտք գործել: Եվ այսպես եթե ինչ որ մի ծրագիր ակտիվ «խժռում» է ցանցային ռեսուրսները ապա կարող եք սահմանափակել, կամ ընդհանրապես արգելել այդ ծրագրի ինտերնետի մուտքը:

Friday, 18 May 2012

Ցանցային տրաֆիկի անալիզատոր Microsoft-ի կողմից. Microsoft Network Monitor

Microsoft Network Monitor-ը ձրի ծրագիր/գործիք է Microsoft-ի կողմից նախատեսված ցանցային ադմինիստրատորների համար, որը թույլ է տալիս հետևել տրաֆիկի սկզբնական և վերջնական IP-ները, պորտը, պորտի տեսակը, կադրը նույնիսկ HEX տվյալները և այլն:

Ծրագիրը կարող եք ներբեռնել Microsoft-ի օֆիցիալ կայքից՝
Microsoft Network Monitor