Pages

Saturday, 24 December 2011

Windows7-ի որոնման համակարգի ալտերնատիվ ծրագիր

Շատերը երևի հիասթափված կլինեն Windows 7-ի ֆայլերի որոնման համակարգից, որը իհկ անհաջող ա ստացվել: Գուգլի հետ խորհրդակցվելով գտա մի ծրագիր, որը իր ֆունկցիոնալով և որոնման ճկունությամբ ավելի գերադասելի է քան Win7-ի ստանդարտ միջոցները:

UltraFileSearch



Friday, 2 December 2011

Linux mc

fedora, centos-ի վրա mc install անելու համար բավարար ա հավաքել՝

yum install mc

Իսկ mc-ն որպեսզի նորմալ ցույց տա տառանշանները պետք ա համաքել՝

LANG=C

Wednesday, 7 September 2011

Հեռակառավարում. SSH-ի ապահովություն

Վերջերս սկսեց մտահոգել մեր սեռվերների ապահովությունը: Այդ առիթով ուզում եմ մի քանի տող գրեմ SSH-ի ապահովությունը բարձրացնելու համար:

Սեռվերների մեծամասնությունը աշխատում է Fedora-ի տակ: 
«Ջարդելու» հիմնական միջոցներից է SSH-ի միջոցով root-ի անունից գաղտնաբառ փնտրելն է, որը հիմնականում անում են հատուկ դրա համար ստեղծված ծրագրերը: Մինչ այդ չարագործների սքաներների "աչքից" հեռու մնալու համար պետք է փոխել SSH-ի ստանդարտ պորտը: Եւ այսպես բացում ենք /etc/ssh/sshd_config  ֆայլը և գտնում ենք
Port 22
գրված տողը, և փոխարինում ենք ցանկացած մեկ այլ ազատ պորտով, որը ավելի լավ է լինի 1024-ից բարձր, օրինակ
Port 2222
Կարևորը հետագայում չմոռանալ տվյալ պորտը, այլապես ինքներդ կզրկվեք հեռակառավարման հնարավորությունից:

Ըստ լռելյայն SSH-ը թույլատրում է աշխատել SSH-ի 2 պրոտոկոլներով, որոնցից առաջինը ավելի քիչ պաշտպանված է, հետևաբար երկրորդ բանը որը կարելի է անել դա պետք է փոխարինել 
Protocol 2,1 -տողը
Protocol 2 -ով

Saturday, 27 August 2011

Windows7-ում կիսում ենք ինտերնետը wireless-ի հետ

Եթե ցանկություն կա տանը wi-fi տեխնոլոգիայով ինտերնետ ցրել հասարակ laptop-ով, որը օժտված է wi-fi ցանցային ադապտրով և Windows 7 ՕՀ-ով, ապա էս պոստում կարող եք կարդալ թե ինչպես դա անել քայլ առ քայլ:

Thursday, 4 August 2011

Beeline A100 ապակոդավորում

1. Միացնել հեռախոսը առանց սիմ քարտի
2. Հավաքել *#06# գրել IMEI կոդը
3. Գեներացնել IMEI-ից ապակոդավորման կոդը
3.1 Կալկուլյատոր
4. Հավաքել հեռախոսի վրա *983*8284#
5. Մուտքագրել ապակոդավորման կոդը
6. Մտցնել սիմ քարտը:

Saturday, 23 July 2011

Համակարգչային ցանցերի հիմնական տեսակները

Ցանցերի հիմնական տեսակները

Ցանցերի տեսակները դասակարգվում են ըստ իրենց կառուցվածքի և միացման եղանակից:

Wednesday, 20 July 2011

Cisco ios-ի թարմացում

Էսօր պետք եկավ թարմացնել Cisco 2800-ի 2811 ռաութերը/մարշրուտիզատորը/: Նախ և առաջ ինտերնետի անծայրածիր անկյուններից (օրինակ http://c2800nm.proisk.ru/9) գտնում ենք .bin ֆայլը (օր՝ c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin), որը հանդիսանում ա հենց Cisco-ի ՕՀ-ը, հետո մեզ պետք կգա TFTP սեռվեր, իմ նախընտրածներից՝ WinAgents TFTP  manager-ը վատը չի, տեղադրելուց հետո ամեն ինչ թողում ենք նույնը (պորտ 69 և այլն...), բացառությամբ մի նյուանսի, որը իմ դեպքում մի քանի ժամ խլեց ինձնից` NOD32-ը չէր թողնում մտնող միացումները, և Win7-ի մեջ անհրաժեշտ եղավ անջատել firewall-ը:
Իսկ հիմա հենց պրոցեսը՝

1. TFTP սեռվերի դիրեկտորիայի մեջ պետք ա քցվի .bin ֆայլը (WinAgents-ի դեպքում by default - C:\ProgramData\WinAgents\TFTP Server 4\TFTPRoot)

2. Կոնսոլով ռաութերի հետ հաստատում ենք 9600բիթ/վ-անոց արագություն com պորտի միջոցով, ի միջի այլոց HyperTerminal-ը թեկուզ հին բայց շատ օգտակար ծրագիր ա, ինչպես նաև putty-ն:

3. Հաստատում ենք նաև IP միացում համակարգչի հետ, հետագա օրինակի համար Cisco-ին տալով 10.0.0.1 իսկ համակարգչին 10.0.0.2 IP-ները:

Cisco-ի մասը՝
 
R2811>ena
Password:
R2811#conf term
R2811(config)#interface fastEthernet 0/0 !մտնում ենք 0/0 ինտերֆեյս
R2811(config-if)#ip addres 10.0.0.1 255.255.255.0 !տալիս ենք IP-ն
R2811(config-if)# no shutdown !պորտը հանում ենք shutdown-ից

4. Կրկնօրինակում ենք IOS-ը TFTP սեռվերից flash-ի վրա
 
R2811# copy tftp://10.0.0.2/c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin flash:

5.  Բաժակով չայից մի կում ենք անում, հետո նշում ենք թե հաջորդ անգամ միանալուց որտեղից կարդա համակարգը

R2811(config)# boot system flash: c2800nm-adventerprisek9-mz.123-8.T6.bin

6. Պահպանում ենք ու restart...

 
R2811(config)# exit
R2811# write memory
R2811# reload

Պատրաստ է: